вторник, 17 июня 2014 г.

Վախ

Ճնճղուկը զգում է՝ երկինքնը մոխրագույն է այսօր
Կան չորս շենք, չորսն էլ  նման, չորսն էլ հուզված, չորսն էլ տարբեր, չորսն էլ հպարտ, չորսն էլ հիվանդ:    
Ճնճղուկը գիտի՝ թրջվում են թևերը
  Օրերի ընթացքում չորսն էլ գժվել են, մոխրացել ու ծերացել, դարձել են հին, իսկ հիմա սառը անձրևի տակ մաշված քարերը դողում են
Ճնճղո՛ւկ, ժամանակն է փախչել
  Օդը թանձրանում է, շենքերը դժվարանում են տեսնել գույները՝ հիմա չորսն էլ վախենում են արցունքներից
Ճնճղուկը գիտակցեց՝ օրն իրենը չէ :
    Շենքերը շարունակ երազում են տեսնել դեղին ծաղիկներին, դեղին երկինք, դեղին մարդկանց, դեղին շենքեր...
Ճնճղուկը փախչում է:
   Չորս թաց շենքերի պատուհաններից երևում են մարդկանց շոխքերը, որոնց ուշադիր նայելուց նկատվում է ապշահար մարմնի ծանր շարժումները:  
Ճնճղուկը հասկացավ մոտ է վաղճանը:
  Խոնավ շենքերը սպասում են, նրանք էլ չեն վախենում, նրանք արդեն լացում են:

Բարի գալուստ նոր օր, նոր ակընթարդ: Այս օրը մաքուր է մեր  ստի փոշուց: Հիմա արդեն  շենքներն են ճնճղուկի միակ ընկերները: Մի պահ առած գիտակցություն, մտքի կանգ, ապշահարություն՝ ու Ճնճղուկը  իրենից հրաշարվողներից հրաժարվեց: Հաջողություն բոլորդ:

Комментариев нет:

Отправить комментарий