суббота, 31 мая 2014 г.

Սուտ... Որին պետք է հավատալ


Նրա ժպիտը, որը հույս ու հավատ էր տալիս:

Այսօր  զգացողություններիս ավելացավ թերևս ամենաանճոռնի զգացումը ՝ Սուտ սիրուն կարոտելը: Մտածում էի սիրտս արդեն սովոր է կորուստին ու եթե հանկարծ նորից կորցնեմ իմ հարազատին....... ծանր է:  Ծանր է  ոչ թե կորստի զգացումը, այլ սեփական անսրտության գերագնահատման գիտակցումը: Մեկ րոպեով  հարգանք կորստիս.... «ես քո մերը, կարոտ»:

- Արի , ինչո՞ւ ես այդպես նայում, միևնույն է չեմ սիրում: Արի գրկեմ, դու մեղավոր չես, որ քեզ չեն սիրում, դու հենց էսպիսին պիտի լինես: Դու պետք ես նրանց, թեկուզ հիշեցնելու ու իրենց ցանկությունները գնահատելու համար: Դու չես ընտրել քո էությունը, լսում ես: Վերևներում են ընտրում մեր ինչպիսին լինելը, մեղավորներ չկան կամ գուցե կան, չգիտեմ, բայց իմացի՝ ես էլ չեմ սիրում քեզ , ուղղակի գրկում եմ, ուղղարկի, հենց այնպես, հասկանո՞ւմ ես:  Դու լավ ես հասկանում: Հասկանում ես ինձ:  Դու իրավացի ես: Վերջ ամեն ինչին... Վերջ կորստին, վերջ կարոտին ու սպասումին, վերջ խաբելուն, բոլոր ստերն արդեն ասել եմ, վերջ անցյալիս րոպեներին, որոնք հիմա վառվեցին, վերջ ինձ և քեզ :

Գեղեցիկ է լինելու մեր վախճանը: Գիտակցության ազդեցության պատճառով  գուցե վաղն  այսօր պատռվեցինք , իսկ չէ որ մենք ունեցել ենք երեկ, իսկ երեկ չէ առաջին օրը՞ , չէ որ դրանք արդեն մեր սեփականությունն են, մեր մտքի ու շնչի մասը : Մոտ է մահվան պահը: Սրտի 8 բախոց: Քանի ուշ չէ իմ... ա իմա...ց...ի...............................................................................................................................................................................................................................................................


Комментариев нет:

Отправить комментарий