четверг, 14 ноября 2013 г.

Դուք

Նրանք քո կողքին են: Կարծես քո կողքին լինելը  ստացվում է նրանց մոտ, ինչն իմ մոտ այնքան էլ լավ չստացվեց: Խոստովանում եմ ՝ չեմ կարողանում առանց  հերթական զարմացած քո աչքերի, երբ միամիտ նայում էիր ինձ ու տեսնում  շփոթված հայացքս,  երբ խոսում էի, լուռ ինձ էիր  նայում և փորձում էիր ինձ խափել՝ իբր ինձ հասկանում ես:  Սիրում եմ քեզ ու լավ է, որ դու հիմա հեռու ես ու չգիտես՝ չնայած երբեք էլ  մոտ չես եղել , ու դա ինձ մի տեսակ հանգստացնում է: Հասկանում  եմ, որ մեղավորը ես  եմ, որ թաքցրել եմ ինձ , ամեն հնարավոր կերպ հեռացրել եմ ինձանից՝ ցույց տալով ուրիշ ճանապարհ՝ դեպի ուրիշ մարդու, ուրիշ աշխարհ: Կորցրել եմ քեզ վաղուց, հիմա դու ինձ փոխարինող ես գտել, մի քիչ ցավոտ է: Հիշում եմ քո ծիծաղը, գիտե՞ս, որ այդ ժամանակ շունչս միշտ պահում էի՝ փորձելով զգալ ծիծաղդ ամբողջությամբ:  Դու իրավունք ունես իմ աննորմալ արարքները իմանալու, դու նրանք քոնն ես  սարքում ու  ինձ քոնը ցույց տալիս :  Պահեր կան, որ ինձ թվում ա դու ինձ չգիտես, չես ճանաչում,  բայց հետո...  ինչքան ես դու  ինձ մոտեցել:  Քո անունը հանեցի սրտիցս ու հիմա դատարկություն է այնտեղ, մենակ եմ, բայց չեմ վախենում, քանի որ դեռ անունդ հիշում եմ: Անուն, որը  կհիշեցնի անցյալի մարող օրերը: Կոգնի ապրել այդ ամենը նորից ու նորից, տեսնել  րոպեները, շնչել ու գրկել  անունդ: Քեզ մոտենում եմ մտքումս, պատկերացնում եմ թե ետևումդ եմ,  ամբողջովին փայլում ես, դու ուրախ ես, ժպտում են աչքերդ, բայց դու այդպես էլ ինձ հոգեհարազատ մարդ  չդարձար: 
                                 
                    Ափսո՜ս, չէ՞ որ ես քեզ կարոտում եմ ...

      Կանգնած եմ,
      Սպասում եմ ,
      Դու  փոխվել ես,
  Չզգացիր ինձ,
 Չտեսար  ձեռքերս,
 Չուզեցիր գրկել ինձ,
 Ես  սպասում եմ քեզ:

Կառչել եմ  հիշողությանս վերջին դրվագներից՝  փորձելով անցյալս անգիր անել քեզ այնտեղ չկորցնելու համար, խառնվել է քո պատկերը  անծանոթ դեմքերի մեջ:
          Կրկնվում են  սխալներս, կորուստը այլևս ինձ անծանոթ չէ,  նրա մեջ հիմա հարազատ  շունչ կա, թո´ղ, թո´ղ նրանք  կրկնվեն, կրկնվեն շարունակ, շարունակ հիշեցնեն ինձ  ինձ անցիալում:
          Ես ու դու  ունենք ակնթարթներ, այդ ակնթարթները դառնում են րոպեներ, իսկ իմ կյանքը կազմվել է հենց րոպե դարձած այդ նույն ակնթարթից:
           Նախանձում եմ, նրանք  համբուրում են քեզ, լսում են ու սիրում են: Իրենց ակնթարթներով կապվել են քեզ, իձնից քեզ գողանում են, մինչև վերջին պատկերդ ուզում են  տանել, նրանք հաղթեց՞ին , նրանք ունե՞ն քեզ...
       ՞տ եմ...  թող լինեմ,  ՝ուզում եմ իմը լինես, իմ կողքին:
Նրանք սխալվում են, ես ուժեղ եմ և քեզ կպահեմ իմ մեջ, իմ հետ... կներես, բայց ես քեզ բաց չեմ թողնի, ես էգոիս
 Մի՜շտ:

Комментариев нет:

Отправить комментарий