среда, 30 октября 2013 г.

Ես սիրում եմ


Երազա´նք, դու Սրիկա ես: Հավատս դեպի քեզ այսօր կոտրեց բոլոր ոսկորներսՊարզապես  ուժերս ինքս ինձ փրկելու չհերիքեցԶզվում եմ իմ հիմարությունից, այն կատարյալ է: Անհնար է փոխել քեզ :
Դու իմ  երջանկությամբ երջանկացնում ես ինքդ քեզ, դավաճանում ես
 Ես գալիս եմ քո ետևից: Անկողնում ապահով չի. այնտեղ դու կաս, դու իմ ներսում ես՝ կոկորդում:  Կա միայն շունչ և ժամանակ: Մնացած բոլորը կորել են, հարկավորություն չկա նրանց գտնելու:  Ես ունեմ միայն քեզ: Գիտե՞ ս, վերադառնալու համար ինձ ցավ է հարկավոր, լիքը՝ կապույտի չափ...
 Լուռ է, չկա զգացում: Առաջին լռությունը, որն անհանգիստ է, պատրաստ տաքության ճնշումից՝  վաղվա օրվա գծած մանրակրկիտ ծրագրերին հանձնվելու
   
 Թողնել քեզ, օ˜, ո´չ,դու ես, որ ստիպում ես շարժվել ու վերջնականապես չքնել նույնությունից: Ուզում եմ, որ մնաս
          
Երգում են ծիծեռնակներըերգում են տխուր  ու առանց շտապելուերկինքը   նրանցն  էՄարդիկ սկսում են  ճանաչել ինձ:                                                               Լսի´ր,  այս ազատությունը  վտանգավոր է ինձ համար:   Զսպել էլ չի ստացվումանկարող եմ... մարդիկ  վախենում ենգոռումտեսնում  են:
                  268 համբույր երազանքի  կողմից լուրջ պատճառ է սպանելու ինքդ քեզ:

                    -Երազա´նքու՞ ր ես գնում:
                    -  Գրողի ծոցը:


                   Սպասի´ր, ես գալիս եմ : 

´






Комментариев нет:

Отправить комментарий