четверг, 18 апреля 2013 г.

Ապրելի 16


Դրսում  ցուրտ էր: Եղանակն արդեն 2 օր է ինչ խաղում է մեծահասակների ճնշման հետ` ստիպելով նրանց ինչքան կարելի է դատարկել թ՛ե գրպանի պարունակությունը, թ՛ե  դեղերի զանազան տուփերը: Մեխանիկորեն նայեցի Միլիցու խանութի կողմը  (Միլիցու խանութ՝ նախկինում մթերքի վաճառակետ , այժմ` չգիտեմ ), շատ կասկածելիորեն դատարկ էր, որտեղ միշտ  հավաքվում են  թաղի բոլոր տղաները ու մինչև գիշերվա ժամը 3 հայհոյանքներով  համենված նառդի են խաղում: Սառը քամին  մտնում էր ժակետիս գործվացքի  անցքերով՝ ստիպելով մարմնիս  զգալ իր համառության ուժը:

Օդը  թաց էր: Քայլում ենք՝ անտեսելով  ամեն ինչ ու  ամենքին, ուր որ է անձրև է գալու:  Ուղիղ դիմացից (դէ սա հնարավոր չէր անտեսելը)  գալիս էին  (դեռ  լիովին  չկազմավորված) զույք, իհարկե աղջկա գեղեցկությունը չնկատեցինք   մութ էր,   տղան համակրելի էր,  միջին հասակից մի քիչ բոյով, հագնված էր ժամանակակից, մազերի երկարությունը գլխի մակերեսից 10-ից 12 սմ էր,  հագել էր բոթասներ, ջինսե տաբատ,  ձեռքին կար տետր, դե շատ բան չերևաց  մութ էր: 

Անձրև էր գալիս: 100 դրամը  մանրվեց մոտավոր արևածաղկի 257 հատիկի: Ալավերդըանն  ու  Ենգիբարըանը նստեցին առաջին իսկ պատահած նստրանին, քանի որ լվացքի փոշին բավարարաչափ ծանրություն էր կազմում :  Աջ կողմի մարդիկ քայլում էին արագ,ձախ կողմի մարդիկ էլ  էին  քայլում արագ,  Մարիամն ու Նելլին  հետևում էին անձրևից վախեցողներին:
Արևածաղկի 257 հատիկի վերջանալուն պես  Նելլին նկատեց, որ իր գլխին անձրև է գալիս:  Փոշին ձեռքները, պիցայի մասին երազանքներով, լահմաջոյին հիշելով, մոստի վրայից անցնելով՝ բռնեցին ետադարձ տան ճանապարհը:

Комментариев нет:

Отправить комментарий