воскресенье, 24 февраля 2013 г.

Երբ գիշերը խտանում են բոլոր գույները



   Երկինքը ամբողջովին սև էր, շենքերը,  առավոտվա արևի շողերի տաքությունից քրտնած,  վաղուց արդեն մրափում էին  քամու զովության տակ:  Ճանապարները նույպես հանգստանում էին ամբողջ օրվա և միլիարդավոր տարիներով  կրկնվող միևնույն ծանր աշխատանքից հետո:  Արթուն էինք մնացել ես, ինչպես միշտ փողոցի նույն տեղերում կանագնած լուսամփոփները ու նրանց շուրջ անդադար պտտվող մլակները: Արդեն երկու ժամ է ինչ  թափառում եմ   փողոցներով,  ինչպես հանգիստը կորցրած  Պրոֆեսոր Հյուգոյի հոգին: Երկնքից սկսեց թափվել  անձրևը ՝ խանգարելով  հոգնած ճանապարների  և քնած շենքերի  կապույտ  երազները: Կանգեցի, անձրևը թրջեց  ինձ էլ.  ամբողջովին թաց եմ,  զգում եմ ՝ ինչպես  է  անձրևը  շուրջս  պտտվում՝  թրջելով ամեն ինչ: Երբ աչքերս բացեցի Նա իր  կանաչ աչքերով  վրաս Էր նայում:
- Դու կանգնելու ես ու  ի՞նձ նայես:
                 -   Ես քո տեղը լինեի չէի թռնի:
-    Ի՞նչ:
      -  Ասում եմ՝ հարմար  ժամանակ չէս ընտրել մեռնելու համար:
Զարմացա, չկարողացա պատասխանել, մինչ ուշկի եկա , արդեն  գնացել էր, նայեցի ներքև  ու վախից քարացա.  ինչպե՞ս էի քայլել ու հայտնվել այս բարձրության վրա …
Ուրեմն մենակ ես չեմ, որ  արդուն եմ , ստացվում է, որ փրկեց, փրկեց կայնքս…
                  


1 комментарий: