суббота, 18 мая 2013 г.

Թող թռնեն թիթեռները


 Իսկ եթե վերցնեմ 1200 հատ թիթեռ  ու տամ նրանց իմ սխալներից  ինձ մնացած հուշերն ու ցավն ամբողջությամբ:  Ուզում եմ՝  իրենց գույների հետ խառնեն ինձ: Որ ստիպված չլինեմ ասֆալտի վրա զգալ ոտքերիս այրոցը: Սկսիր վազել, այն քեզ  տալիս է թռիչք, թույլ տուր  և զգա մեկ րոպեի քո թևերը... 
  
Թիթեռներն են, որ միայն խաղում են գույներով, իսկ  իմ խաղի արդյունքները  հոքնեցուցիչ են: Յուրաքանչյուր պարտության կորուստներից  հետո ծիծաղում եմ, այն ինչ  փայլուն էր, հիմա  անգույն է, որն արժանի չէ թիթեռներին... 

Ժամանակը՝   ուղիղ գիշերվա ժամը 2:57, թո՛ղ կանգ առնի , թո՛ղ գա ամենաիսկական անձրևը:  Ես կկանգնեմ  ասֆալտին  ու թող որ նոր  խաղը սկսվի, բայց չէ որ թիթեռները շարունակում են թռնել:


Комментариев нет:

Отправить комментарий