понедельник, 7 января 2013 г.

Մի կտոր Արև ձմռան ցրտին


Բարև իմ հին և բարի ընկեր: : ԲարևԵս այստեղ եմես նորից եկել եմ : Մենք նորից կարող
 ենք խոսել իրար հետ , չէ՞ որ ես գաղտնիքներ չունեմ քեզանից: Դու գիտես իմ մասին ամեն
 ինչ...:  
  Դու հիշում ես , դու պետք է,  որ հիշես : Այդ ժամանակ ձմեռ էրՀիշի´ր

21 նոյեմբերի 15:18 րօպե՝ առաջին անգամ էր, երբ տեսա Նրան, ձեռքին դեղին ակացիաներ  կային, կապույտ շրջազգեստով էր. հաստատ մրսում է , մտածեցի ես:

22  նոյեմբերի 15:37րօպե՝  Նա այստեղ  էր նորից, դեղին  ակացիաները ձեռքին, չէ  հիմա արդեն լավ տաք է հագնվել: Հենց այդ ժամանակ էր, որ   նկատեցի Նրա  գեղեցիկ դեմքը, բարակ և երկար մատները, նուրբ ժպիտը :

23 նոյեմբերի 16:06 րոպե՝ ես ուզում էի մոտենալ Նրան :  Բայց  վախեցա: Վախեցա, որ կփախնի:  Համարձակությունս չհերիքեց:
-Արևի՛կ:
  Հանկարծ ձայն եկավ,  ու մեկ էլ  Նա շրջվեց:  Արևիկ, ուրեմն անունդ Արևիկ է…

24 նոյեմբերի 13:02 րոպե՝  Արևի~կ, ու՞ր ես : 13:25 րոպե ՝ Արևիկ, շատ տաք անուն 
 է ,մանավանդ էս ցրտին… : 14:16 րոպե՝ կապույտ գույնը քեզ շատ է սազում, մի տեսակ դառնում ես հրեշտակի նման… : 14:29 րոպե ՝ցուրտ է~… : 14:48 րոպե՝ հեսա-հեսա կգա ճիշտ եմ  հիշում, դու միշտ ես ժամանակ ես գալիս , հաստա~տ … : 15:52 րոպե ՝ ու՞ր ես…, խ՞ի ես ուշանում…, Արևի~կ… :
 16:00 րոպե՝ Աստված իմ, ինչ ցուրտ է… : 16:05րոպե՝ Արևիկ, կարողա՞ չգաս… : 16: 15 րոպե՝ ոտերս չեմ զգում, շատ ցուրտ էէէէ~… : 16:21 րոպե՝ մատերս կապտեցին… մի քիչ պարեմ, տաքանամ … հիմա կողքից տեսնողները մտածում են էս գիժը ո՞վ ա…: 16:37 րոպե ՝ինչքան ցուրտա, որ ես ժամանակնել  ա ցռտից սառել ոչ մի կերպ առաջ չի ուզում  շարժվի…: ՝ 17:38 րոպե՝ ու՞ր ես… : 17:50 րոպե՝ պիտի մոտենայի…, խ՛ի, խ՛ի, խ՛ի չմոտեցա…,  չի գա, էլ չի գա…, մրսում եմ…, Արևիկ , Արևիկ, Արևիկ, գիտե՞ս սիրեցի քո անունը…, 18:47րոպե՝ Արդեն ուզում էի տուն գնալ, մեկ էլ մտքովա անցավ՝ բա որ ես գնամ ու հանկարծ Արևիկս գա՞…, չէ , կսպասեմ…, 19:32 րոպե՝ էլ չես գա…:  19:59…, 20:26..., 20:38…, 20:47…,  21:36…, 22:29…, 23:09…, 23:55…,

Հն , հիմա հիշեցի՞ր, տենց էլ չեկավ , ես ամեն օր գալիս էի, դիմանում էի ցրտինսպասում, բայց ել  չտեսա, չտեսա, որովհետև չեկավ , էլ չեկավ: Արևիկ, ամեն անգամ մտածում եմ գիտե՞ս , ասում եմ՝ տենաս ի՞նչ ա անում Արևիկը հիմա, Արևիկը ու՞ր ա, ու՞մ հետ ա, ինչո՞վ ա զբաղված
Մեկ էլ հանկարծ լսեցի.

- Արևի՛կ, դե արի~:
Ականջներիս չեմ հավատում , ասա՞ց Արևիկ: Շունչս պահած՝ շրջվեցի ու

Ինչքաաա~ն շատ են Արևիկները….

Комментариев нет:

Отправить комментарий