четверг, 3 января 2013 г.

Զրույց ինքս ինձ հետ


      
    Հիշում եմ ձմռան այդ տխուր երեկոն փարվել էր հոգուս...
   Ցրտաշունչ քամին ինձ պարի էր հրավիրում, չգիտեմ ինչպես, բայց գիտեր, գիտեր, որ պարել եմ ուզում: Բեմահարթակը պատրաստ էր, իսկ հանդիսատեսը կորել էր արևի շողերի հետ: Օգտվելով դատարկ փողոցներից՝  ընդունեցի քամու գայթակղիչ հրավերքը ու ակամայից սկսեցի պարել: Հափշտակված հնչյուններով` քայլերս ինձ հասցրեց մեղեդու սկզբնաղբյուրին: Իմ առջև բացվեց մեկ ուրիշի բեմադրվող պարը: Նստելով դատարկ նստարաններից  մեկին` ես դարձա միակ հանդիսատեսը: Նրա մերկ ոտքերը կարծես ձուլվել էին սառցե բեմահարթակին, իսկ ցնցոտիները գրեթե չեին ծածկում մերկ մարմինը, հայացքը հառած էր պարզ երկնքում միակ փայլող աստղին, իսկ ցրտից ճաքճքված այտին սառցե արցունքն էր  շողում:  Ահա հենց այդ արցունքի մեջ ես գտա իմ ու նրա  տխուր պատմությունը, հետևելով նրա հայացքին` աչքերս հառեցի միևնույն աստղին ու հասկացա, որ դու ինձ հետ ես,  դու հավետ իմն ես...

Комментариев нет:

Отправить комментарий