Այսօր զգացողություններիս ավելացավ թերևս ամենաանճոռնի զգացումը ՝ Սուտ սիրուն կարոտելը: Մտածում էի սիրտս արդեն սովոր է կորուստին ու եթե հանկարծ նորից կորցնեմ իմ հարազատին....... ծանր է:
Ծանր է ոչ թե կորստի զգացումը, այլ սեփական անսրտության գերագնահատման
գիտակցումը: Մեկ րոպեով
հարգանք կորստիս.... «ես քո մերը, կարոտ»:
- Արի , ինչո՞ւ ես այդպես նայում, միևնույն է չեմ սիրում: Արի գրկեմ, դու մեղավոր չես, որ քեզ չեն սիրում, դու հենց էսպիսին պիտի լինես: Դու պետք ես նրանց, թեկուզ հիշեցնելու ու իրենց ցանկությունները գնահատելու համար: Դու չես ընտրել քո էությունը, լսում ես: Վերևներում են ընտրում մեր ինչպիսին լինելը, մեղավորներ չկան կամ գուցե կան, չգիտեմ, բայց իմացի՝ ես էլ չեմ սիրում քեզ , ուղղակի գրկում եմ, ուղղարկի, հենց այնպես, հասկանո՞ւմ ես: Դու լավ ես հասկանում: Հասկանում ես ինձ: Դու իրավացի ես: Վերջ ամեն ինչին... Վերջ կորստին, վերջ կարոտին ու սպասումին, վերջ խաբելուն, բոլոր ստերն արդեն ասել եմ, վերջ անցյալիս րոպեներին, որոնք հիմա վառվեցին, վերջ ինձ և քեզ :
Գեղեցիկ
է լինելու մեր վախճանը:
Գիտակցության ազդեցության պատճառով գուցե վաղն
այսօր պատռվեցինք , իսկ չէ որ մենք ունեցել ենք երեկ, իսկ երեկ չէ առաջին օրը՞ , չէ որ դրանք արդեն մեր սեփականությունն են, մեր մտքի ու շնչի մասը : Մոտ է մահվան պահը: Սրտի 8 բախոց: Քանի ուշ չէ իմ... ա իմա...ց...ի...............................................................................................................................................................................................................................................................
Комментариев нет:
Отправить комментарий