понедельник, 28 июля 2014 г.

Լինում է չի լինում մի...


Աչքերս ծանրացել են, դժվարությամբ նայում եմ քեզ, ինձ, նրան, սպասում եմ քեզ, ինձ, նրան:

Ժպիտ: Այս ամենից հետո մնացած դատարկությունից հոքիս լռել սովորեց, իսկ աչքերս, աչքերս էլ դատարկվեցին: Միտքս որը հիմա արդեն հիշում է միայն թե ինչպես են ճիշտ ժպտում, արդյունքում ձեռք է բերել  այն վախը, որը ամեն պահ նա  զգում է, դա միակ իմացածը կորցնելն է, անընդհատ ժպտալ, բոլորին ժպտալ, անդաթար ժպտալ ու չմոռանալ, միակ ու վերջին իմացածը չմոռանալ:
Տխուր է: Հետևելով սեփական մաշվածությնս գործընթացին,  զգացի երևակայությանս անկման թափը:  Գիտակցությունս պաշտում եմ քեզ:  Ես գալիս եմ պառզած ձեռքով: Ողորմյա մոլորյալիս ընդունիր ետ դավաճանիս: Սիրունա, երբ գիտես քեզ սիրում են թև քչից մի քիչ շատ, ու 10 րոպեով, խաբելով ու չափազանցված, բայց սիրում են թեկուզ և մի քիչ: Ես կգամ, ու կտեսնեմ քեզ ,նրան, ինձ: Կզգամ քեզ ու նրան, իսկ հետո երևի նաև ինձ...

Ազատվել ձեռքերից, ձեր մտքերից: Տեսնել քեզ: Տեսնել նրան: ժամանակ: Ժպիտ:  Փրկություն:

вторник, 17 июня 2014 г.

Վախ

Ճնճղուկը զգում է՝ երկինքնը մոխրագույն է այսօր
Կան չորս շենք, չորսն էլ  նման, չորսն էլ հուզված, չորսն էլ տարբեր, չորսն էլ հպարտ, չորսն էլ հիվանդ:    
Ճնճղուկը գիտի՝ թրջվում են թևերը
  Օրերի ընթացքում չորսն էլ գժվել են, մոխրացել ու ծերացել, դարձել են հին, իսկ հիմա սառը անձրևի տակ մաշված քարերը դողում են
Ճնճղո՛ւկ, ժամանակն է փախչել
  Օդը թանձրանում է, շենքերը դժվարանում են տեսնել գույները՝ հիմա չորսն էլ վախենում են արցունքներից
Ճնճղուկը գիտակցեց՝ օրն իրենը չէ :
    Շենքերը շարունակ երազում են տեսնել դեղին ծաղիկներին, դեղին երկինք, դեղին մարդկանց, դեղին շենքեր...
Ճնճղուկը փախչում է:
   Չորս թաց շենքերի պատուհաններից երևում են մարդկանց շոխքերը, որոնց ուշադիր նայելուց նկատվում է ապշահար մարմնի ծանր շարժումները:  
Ճնճղուկը հասկացավ մոտ է վաղճանը:
  Խոնավ շենքերը սպասում են, նրանք էլ չեն վախենում, նրանք արդեն լացում են:

Բարի գալուստ նոր օր, նոր ակընթարդ: Այս օրը մաքուր է մեր  ստի փոշուց: Հիմա արդեն  շենքներն են ճնճղուկի միակ ընկերները: Մի պահ առած գիտակցություն, մտքի կանգ, ապշահարություն՝ ու Ճնճղուկը  իրենից հրաշարվողներից հրաժարվեց: Հաջողություն բոլորդ:

суббота, 31 мая 2014 г.

Սուտ... Որին պետք է հավատալ


Նրա ժպիտը, որը հույս ու հավատ էր տալիս:

Այսօր  զգացողություններիս ավելացավ թերևս ամենաանճոռնի զգացումը ՝ Սուտ սիրուն կարոտելը: Մտածում էի սիրտս արդեն սովոր է կորուստին ու եթե հանկարծ նորից կորցնեմ իմ հարազատին....... ծանր է:  Ծանր է  ոչ թե կորստի զգացումը, այլ սեփական անսրտության գերագնահատման գիտակցումը: Մեկ րոպեով  հարգանք կորստիս.... «ես քո մերը, կարոտ»:

- Արի , ինչո՞ւ ես այդպես նայում, միևնույն է չեմ սիրում: Արի գրկեմ, դու մեղավոր չես, որ քեզ չեն սիրում, դու հենց էսպիսին պիտի լինես: Դու պետք ես նրանց, թեկուզ հիշեցնելու ու իրենց ցանկությունները գնահատելու համար: Դու չես ընտրել քո էությունը, լսում ես: Վերևներում են ընտրում մեր ինչպիսին լինելը, մեղավորներ չկան կամ գուցե կան, չգիտեմ, բայց իմացի՝ ես էլ չեմ սիրում քեզ , ուղղակի գրկում եմ, ուղղարկի, հենց այնպես, հասկանո՞ւմ ես:  Դու լավ ես հասկանում: Հասկանում ես ինձ:  Դու իրավացի ես: Վերջ ամեն ինչին... Վերջ կորստին, վերջ կարոտին ու սպասումին, վերջ խաբելուն, բոլոր ստերն արդեն ասել եմ, վերջ անցյալիս րոպեներին, որոնք հիմա վառվեցին, վերջ ինձ և քեզ :

Գեղեցիկ է լինելու մեր վախճանը: Գիտակցության ազդեցության պատճառով  գուցե վաղն  այսօր պատռվեցինք , իսկ չէ որ մենք ունեցել ենք երեկ, իսկ երեկ չէ առաջին օրը՞ , չէ որ դրանք արդեն մեր սեփականությունն են, մեր մտքի ու շնչի մասը : Մոտ է մահվան պահը: Սրտի 8 բախոց: Քանի ուշ չէ իմ... ա իմա...ց...ի...............................................................................................................................................................................................................................................................


понедельник, 5 мая 2014 г.

Ժպիտ...






Մեղաոր մարդ: Իսկական մարդ: Սիրող մարդ: Իսկական մարդ: Կեղտոտ մարդ: Իսկական մարդ: Հպարտ մարդ: Իսկական մարդ: Ներող մարդ : Իսկական մարդ:  Մարդասպան՝ իսկական մարդ: Թույլ մարդ: Իսկական մարդ: Հրեշ՝ Իսկական մարդ: Հոգատար մարդ: Իսկական մարդ: Սպասող մարդ: Իսկական մարդ: Նեղացնող մարդ: Իսկական մարդ: Դավաճան՝ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐԴ...


        Փտած մարդ, կեղտոտ սրտով, հոքով փչացած...


Կռվարար մարդ: Իրական մարդ: Օգնող՝ իրական մարդ: Խաբող՝ իրական մարդ: Անիծող  մարդ: Իրական մարդ: Բարի մարդ: Իրական մարդ: Համբերող մարդ: Իրական մարդ: Փակ մարդ: Իրական մարդ:
                            
            Ինքնասպան մարդ, մտքի նեխած, մարմնով գող...

Հոգնած մարդ՝ իրական: Ատող մարդ: Իսկական մարդ: Ուժեղ մարդ: Իսկական մարդ: Համբերող մարդ: Իսկական մարդ: Ներող մարդ: Իսկական մարդ: Կամազուրկ մարդ: Իսկական մարդ: Գող՝Իսկական մարդ: Դաժան՝ ՄԱՐԴ: 
                                               
                                           ՄԱՐԴ: ՄԱՐԴ: ՄԱՐԴ:

Մենք ներկայանում ենք մարդկանց, մեր կողմից ստեղծած սուտ անձով, սկսում ենք  դիմացինին հավաատացնել անձի մաքրության ու իրականության վրա,  սիրո ու պահանջված լինելու ցանկությունը չիրականանալուն պես ՝ մենք  սկսում ենք ինքներս սիրել ու ընդունել մեզ, բավարարություն չստանալուց հետո վերջում որոշում ենք բոլորից գաղտնի ստեղծել նոր անձ,  մոռանալով այս  անձի ևս հորինվաց լինելու մասին ՝ Սա մեր առաջին փոքիրկ սուտը է ... 
                       Սիրելիս ՝սա  68 -րդ կերպարանափոխություննէ:


Սիրում եմ քեզ:
Հպարտ եմ քեզանով:
Նախանձում եմ:
Իմ սեփականություն:
Ազատություն:
Իմաստ:
Իմ սեր:
Իմն ես:
Շունչս ես:
Ինձ սպառողն ես:
Ինձ հարգողն ես:
Ես:
Քեզ ես սիրում եմ:

                          Անմեղ մարդ, իրական մարդ: Լկտի սրտով իսկական մարդ:


четверг, 14 ноября 2013 г.

Դուք

Նրանք քո կողքին են: Կարծես քո կողքին լինելը  ստացվում է նրանց մոտ, ինչն իմ մոտ այնքան էլ լավ չստացվեց: Խոստովանում եմ ՝ չեմ կարողանում առանց  հերթական զարմացած քո աչքերի, երբ միամիտ նայում էիր ինձ ու տեսնում  շփոթված հայացքս,  երբ խոսում էի, լուռ ինձ էիր  նայում և փորձում էիր ինձ խափել՝ իբր ինձ հասկանում ես:  Սիրում եմ քեզ ու լավ է, որ դու հիմա հեռու ես ու չգիտես՝ չնայած երբեք էլ  մոտ չես եղել , ու դա ինձ մի տեսակ հանգստացնում է: Հասկանում  եմ, որ մեղավորը ես  եմ, որ թաքցրել եմ ինձ , ամեն հնարավոր կերպ հեռացրել եմ ինձանից՝ ցույց տալով ուրիշ ճանապարհ՝ դեպի ուրիշ մարդու, ուրիշ աշխարհ: Կորցրել եմ քեզ վաղուց, հիմա դու ինձ փոխարինող ես գտել, մի քիչ ցավոտ է: Հիշում եմ քո ծիծաղը, գիտե՞ս, որ այդ ժամանակ շունչս միշտ պահում էի՝ փորձելով զգալ ծիծաղդ ամբողջությամբ:  Դու իրավունք ունես իմ աննորմալ արարքները իմանալու, դու նրանք քոնն ես  սարքում ու  ինձ քոնը ցույց տալիս :  Պահեր կան, որ ինձ թվում ա դու ինձ չգիտես, չես ճանաչում,  բայց հետո...  ինչքան ես դու  ինձ մոտեցել:  Քո անունը հանեցի սրտիցս ու հիմա դատարկություն է այնտեղ, մենակ եմ, բայց չեմ վախենում, քանի որ դեռ անունդ հիշում եմ: Անուն, որը  կհիշեցնի անցյալի մարող օրերը: Կոգնի ապրել այդ ամենը նորից ու նորից, տեսնել  րոպեները, շնչել ու գրկել  անունդ: Քեզ մոտենում եմ մտքումս, պատկերացնում եմ թե ետևումդ եմ,  ամբողջովին փայլում ես, դու ուրախ ես, ժպտում են աչքերդ, բայց դու այդպես էլ ինձ հոգեհարազատ մարդ  չդարձար: 
                                 
                    Ափսո՜ս, չէ՞ որ ես քեզ կարոտում եմ ...

      Կանգնած եմ,
      Սպասում եմ ,
      Դու  փոխվել ես,
  Չզգացիր ինձ,
 Չտեսար  ձեռքերս,
 Չուզեցիր գրկել ինձ,
 Ես  սպասում եմ քեզ:

Կառչել եմ  հիշողությանս վերջին դրվագներից՝  փորձելով անցյալս անգիր անել քեզ այնտեղ չկորցնելու համար, խառնվել է քո պատկերը  անծանոթ դեմքերի մեջ:
          Կրկնվում են  սխալներս, կորուստը այլևս ինձ անծանոթ չէ,  նրա մեջ հիմա հարազատ  շունչ կա, թո´ղ, թո´ղ նրանք  կրկնվեն, կրկնվեն շարունակ, շարունակ հիշեցնեն ինձ  ինձ անցիալում:
          Ես ու դու  ունենք ակնթարթներ, այդ ակնթարթները դառնում են րոպեներ, իսկ իմ կյանքը կազմվել է հենց րոպե դարձած այդ նույն ակնթարթից:
           Նախանձում եմ, նրանք  համբուրում են քեզ, լսում են ու սիրում են: Իրենց ակնթարթներով կապվել են քեզ, իձնից քեզ գողանում են, մինչև վերջին պատկերդ ուզում են  տանել, նրանք հաղթեց՞ին , նրանք ունե՞ն քեզ...
       ՞տ եմ...  թող լինեմ,  ՝ուզում եմ իմը լինես, իմ կողքին:
Նրանք սխալվում են, ես ուժեղ եմ և քեզ կպահեմ իմ մեջ, իմ հետ... կներես, բայց ես քեզ բաց չեմ թողնի, ես էգոիս
 Մի՜շտ:

среда, 30 октября 2013 г.

Ես սիրում եմ


Երազա´նք, դու Սրիկա ես: Հավատս դեպի քեզ այսօր կոտրեց բոլոր ոսկորներսՊարզապես  ուժերս ինքս ինձ փրկելու չհերիքեցԶզվում եմ իմ հիմարությունից, այն կատարյալ է: Անհնար է փոխել քեզ :
Դու իմ  երջանկությամբ երջանկացնում ես ինքդ քեզ, դավաճանում ես
 Ես գալիս եմ քո ետևից: Անկողնում ապահով չի. այնտեղ դու կաս, դու իմ ներսում ես՝ կոկորդում:  Կա միայն շունչ և ժամանակ: Մնացած բոլորը կորել են, հարկավորություն չկա նրանց գտնելու:  Ես ունեմ միայն քեզ: Գիտե՞ ս, վերադառնալու համար ինձ ցավ է հարկավոր, լիքը՝ կապույտի չափ...
 Լուռ է, չկա զգացում: Առաջին լռությունը, որն անհանգիստ է, պատրաստ տաքության ճնշումից՝  վաղվա օրվա գծած մանրակրկիտ ծրագրերին հանձնվելու
   
 Թողնել քեզ, օ˜, ո´չ,դու ես, որ ստիպում ես շարժվել ու վերջնականապես չքնել նույնությունից: Ուզում եմ, որ մնաս
          
Երգում են ծիծեռնակներըերգում են տխուր  ու առանց շտապելուերկինքը   նրանցն  էՄարդիկ սկսում են  ճանաչել ինձ:                                                               Լսի´ր,  այս ազատությունը  վտանգավոր է ինձ համար:   Զսպել էլ չի ստացվումանկարող եմ... մարդիկ  վախենում ենգոռումտեսնում  են:
                  268 համբույր երազանքի  կողմից լուրջ պատճառ է սպանելու ինքդ քեզ:

                    -Երազա´նքու՞ ր ես գնում:
                    -  Գրողի ծոցը:


                   Սպասի´ր, ես գալիս եմ : 

´






понедельник, 20 мая 2013 г.

Ինչպե՞ս են գոյատևելու շրջանավարտները առանց….

12-3-ի անխոցելի ընկերության օրենսգրքի 9154 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Անի Թոփուզյանը և Մարիամ Ենգիբարյանը սույն թվականի մայիսի 20-ին ժամը 16:27-ին փոխանակվում էին մտքերով իրենց կյանքի մի մասնիկ դարձած Facebook սոցիալական ցանցով: Եվ հանկարծ գիտակցեցին, որ իրենք իրոք ավարտում են, և դա ճոխ ճաշկերույթից գինովցածության կամ ուժեղ երևակայության արդյունք չէ, այլ ճակատագրի կողմից ի սկզբանե նախատեսված խաղի 1-ին փուլի ավարտն է: Եվ սկսեցին մտածել այն հարցի շուրջ, թե ինչպես են հաղթահարելու 2-րդ փուլը՝1. Առանց մեդիայի2. Առանց ընտիր ընկեր-դասատուների3. Առանց հաց ու սասնցկիի4. Առանց տիար Բլեյանի հայտարարությունների5. Առանց մեդիայի6. Առանց ընդհանուր պարապմունքի7. Առանց պարի դասերի8. Առանց ընկեր Հասմիկի9. Առանց աշխույժ մաթեմի դասերի10. Առանց մեդիայի11. Առանց Լիլոյի կռիվների12. Առանց Լիպոյի 13. Առանց ընկեր Հասմիկի փիլիսոփայության դասերի14. Առանց ընկեր Արշակի կատակների 15. Առանց մեդիայի16. Առանց վերելքներ հաղթահարելու17. Առանց բացօթյա դասերի18. Առանց մարմարյա սրահի19. Առանց ընկեր Էմանուելի խորաթափանց աչքերի20. Առանց մեդիայիԻսկ վերջում մտածեցին այն մասին, թե ինչպես ես Դու գոյատևելու առանց իրենց: Մոտ 0,45 վ դադարից հետո գուշակեցին պատասխանը՝ շատ լավ: Անի Թոփուզյան Մարիամ Ենգիբարյան