Նրանք քո կողքին են: Կարծես քո կողքին լինելը ստացվում է նրանց մոտ, ինչն իմ մոտ այնքան էլ լավ չստացվեց: Խոստովանում եմ ՝ չեմ կարողանում առանց հերթական զարմացած քո աչքերի, երբ միամիտ նայում էիր ինձ ու տեսնում շփոթված հայացքս, երբ խոսում էի, լուռ ինձ էիր նայում և փորձում էիր ինձ խափել՝ իբր ինձ հասկանում ես: Սիրում եմ քեզ ու լավ է, որ դու հիմա հեռու ես ու չգիտես՝ չնայած երբեք էլ մոտ չես եղել , ու դա ինձ մի տեսակ հանգստացնում է: Հասկանում եմ, որ մեղավորը ես եմ, որ թաքցրել եմ ինձ , ամեն հնարավոր կերպ հեռացրել եմ ինձանից՝ ցույց տալով ուրիշ ճանապարհ՝ դեպի ուրիշ մարդու, ուրիշ աշխարհ: Կորցրել եմ քեզ վաղուց, հիմա դու ինձ փոխարինող ես գտել, մի քիչ ցավոտ է: Հիշում եմ քո ծիծաղը, գիտե
՞ս, որ այդ ժամանակ շունչս միշտ պահում էի՝ փորձելով զգալ ծիծաղդ ամբողջությամբ: Դու իրավունք ունես իմ աննորմալ արարքները իմանալու, դու նրանք քոնն ես սարքում ու ինձ քոնը ցույց տալիս : Պահեր կան, որ ինձ թվում ա դու ինձ չգիտես, չես ճանաչում, բայց հետո... ինչքան ես դու ինձ մոտեցել: Քո անունը հանեցի սրտիցս ու հիմա դատարկություն է այնտեղ, մենակ եմ, բայց չեմ վախենում, քանի որ դեռ անունդ հիշում եմ: Անուն, որը կհիշեցնի անցյալի մարող օրերը: Կոգնի ապրել այդ ամենը նորից ու նորից, տեսնել րոպեները, շնչել ու գրկել անունդ: Քեզ մոտենում եմ մտքումս, պատկերացնում եմ թե ետևումդ եմ, ամբողջովին փայլում ես, դու ուրախ ես, ժպտում են աչքերդ, բայց դու այդպես էլ ինձ հոգեհարազատ մարդ չդարձար:
Ափսո՜ս, չէ՞ որ ես քեզ կարոտում եմ ...
Կանգնած եմ,
Սպասում եմ ,
Դու փոխվել ես,
Չզգացիր ինձ,
Չտեսար ձեռքերս,
Չուզեցիր գրկել ինձ,
Ես սպասում եմ քեզ:
Կառչել եմ հիշողությանս վերջին դրվագներից՝ փորձելով անցյալս անգիր անել քեզ այնտեղ չկորցնելու համար, խառնվել է քո պատկերը անծանոթ դեմքերի մեջ:
Կրկնվում են սխալներս, կորուստը այլևս ինձ անծանոթ չէ, նրա մեջ հիմա հարազատ շունչ կա, թո´ղ, թո´ղ նրանք կրկնվեն, կրկնվեն շարունակ, շարունակ հիշեցնեն ինձ ինձ անցիալում:
Ես ու դու ունենք ակնթարթներ, այդ ակնթարթները դառնում են րոպեներ, իսկ իմ կյանքը կազմվել է հենց րոպե դարձած այդ նույն ակնթարթից:
Նախանձում եմ, նրանք համբուրում են քեզ, լսում են ու սիրում են: Իրենց ակնթարթներով կապվել են քեզ, իձնից քեզ գողանում են, մինչև վերջին պատկերդ ուզում են տանել, նրանք հաղթեց՞ին , նրանք ունե՞ն քեզ...
՞տ եմ... թող լինեմ, ՝ուզում եմ իմը լինես, իմ կողքին:
Նրանք սխալվում են, ես ուժեղ եմ և քեզ կպահեմ իմ մեջ, իմ հետ... կներես, բայց ես քեզ բաց չեմ թողնի, ես էգոիս
Մի՜շտ:
Комментариев нет:
Отправить комментарий